Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է ուշադրությունը սևեռել Կորեայի ժողովրդական բանակի այն ուժերի մարտական պատրաստվածության վրա, որոնց վերապահված է արտակարգ իրավիճակում հակառակորդին հարված հասցնելու գործը: Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը տեսչական այց է կատարել թիվ 1973 զորամասի գումարտակներից մեկը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գերագույն հրամանատարի խոսքով՝ պետք է շարքային կազմին իրազեկել, որ պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի, ստուգել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում գործելու՝ մարտիկների պատրաստվածությունը:
Կին Չեն Ինը ստուգում է զորամասերը, քանի որԿորեական թերակղզու հարավում անցկացվում են ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի մասշտաբային զորավարժություններ:









































