Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է «չպարտվող»-ի կերպարով ներկայանալ»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է «չպարտվող»-ի կերպարով ներկայանալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներին:

Ըստ Արմեն Բադալյանի՝ փետրվարի 18-ից հետո թվում էր, թե Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անորոշ ինչ-որ հայտարարություններ է անում, երբ ասում է, որ Ազատության հրապարակում «Ժառանգության» պայքարը չէ, որ կուսակցական դրոշներն իջեցվել են: «Քանի որ սա ժողովրդի պայքարն է, և բոլոր նրանք, ովքեր միշտ արտահայտվում են, որ ժողովրդի կողքին են, ժամանակն է, որ կանգնեն ժողովրդի կողքին, իսկ գաղտնիք չէ, որ կուսակցություններից ԲՀԿ-ի ղեկավարն է, որ գրեթե միշտ ասում է, թե ժողովրդի կողքին են: Րաֆֆիի նպատակը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո այն էր, որ Ազատության հրապարակ բերեր ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին: Եթե նրանք գային հրապարակ, դա բերելու էր այդ ուժերի պարտությանը, որովհետև հետընտրական գործընթացը վերջնակետ չունի:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո գնում էր մարզեր և պահանջում էր մարզպետների հրաժարականները: Րաֆֆի Հովհաննիսյանին սա էլ չհաջողվեց, որովհետև տրամաբանական չէ, որ նա գնում է Գյումրի, մարդիկ բղավում են՝ «Սերժիկ, հեռացիր», իսկ նա ասում է՝ նման բաներ մի գոռացեք:

Ստացվում է, որ առաջին խնդիրը չկատարեց՝ կուսակցություններին Ազատության հրապարակ բերել, երկրորդը ևս չկարողացավ կատարել, այսինքն՝ հասնել միջին օղակի հանրապետական գործիչների հրաժարականին»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը՝ շարունակելով, որ երեկ նրա առաջարկները ապացուցեցին ավելի վաղ հայտնած այն մտայնությունը, թե փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների կեղծված լինելու դեմ պայքարը հետաձգվեց շատ սահուն կերպով, սահուն կերպով իր լսարանը պահում է մինչև ապրիլի 5-ը, որից հետո սկսվում է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի շրջանը:

Նրա համոզմամբ՝ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո կամաց-կամաց փետրվարի 18-ի կեղծված ընտրությունների դեմ պայքարը՝ արտահերթ նախագահական ընտրությունների անվան տակ, անորոշ ժամանակով հետաձգվում է:

«Հիմա նպատակը ընդամենը Ազատության հրապարակում լինելն է և Ազատության հրապարակում ընտրազանգված պահպանելը, որի համար տարբեր քայլեր են իրականացվում, ամեն հանրահավաք հռչակվում է հանգրվանային, հաղթական: Նա շատ լավ հասկանում է, որ ապրիլի 9-ին ՀՀ գործող նախագահն իրականացնելու է պետական երդմնակալությունը և լինելու է դե յուրե նախագահ, իսկ երբ ասում է, որ թույլ կտա դե ֆակտո ղեկավարել, ասում է նրա համար, որ ինքն ավագանու ընտրություններին գնա որպես դե յուրե նախագահ՝ հստակ կարգավիճակով, ինքը ցանկանում է իր ձայները կապիտալիզացնել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ»,- ասաց Արմեն Բադալյանը՝ համոզմունք հայտնելով, որ անմիջապես ավագանու ընտրություններից հետո այս շարժումը մարելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում