Tuesday, 21 07 2026
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն

Թեժ երկֆազ աշուն. ո՛չ թալանին ու սահմանադրական փոփոխություններին

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից վերսկսել է իր հետապնդած խնդրով պայքարի նոր փուլ, որի ընթացքում շարժման ակտիվիստները չեն բացառում ամենօրյա բողոքի ակցիաներն ու Բաղրամյան պողոտայում կրկին նստացույց անելու տարբերակը: Երեկ շարժման երիտասարդները փորձել են ակցիա իրականացնել նախագահական նստավայրի դիմաց, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ նստավայրին:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության գործունեության վերաակտիվացումը, իհարկե, լիովին պատճառաբանված է, քանի որ նույնիսկ հունիսին տեղի ունեցած ակցիաներից հետո խնդրի որոշակի լուծումը ակնհայտորեն ժամանակավոր և ըստ էության՝ նաև ոչ ամբողջական էր, և առավել ևս ներկայումս Հայաստանի էլցանցերում աուդիտի գործընթացի, ըստ էության, հասունացումը պահանջում է հանրային աչքի ու ականջի սրություն՝ այդ գործընթացը հասարակական հաշվետվողականության ենթակա պահելու և իշխանություններ-ՀԷՑ որևէ նոր կոռուպցիոն գործարք թույլ չտալու կամ ռիսկերը նվազագույնի հասցնելու տեսանկյունից: Այսինքն՝ ակնհայտ էր, որ «Ո՛չ թալանինը» չէր ավարտել իր՝ այսպես ասած առաքելությունը, և այն պետք է շարունակվեր:

Մյուս կողմից, սակայն, հետաքրքրական է այն, որ նախաձեռնության պայքարի մեկնարկը կամ վերաակտիվացումը, ըստ էության, համընկնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ, և այս տեսանկյունից, իհարկե, ստացվում են զուգահեռ գործընթացներ, որոնք և կարող են միմյանց ներդաշնակ լինել, և կարող են միմյանց հակադիր լինել: Ամեն ինչ կախված է, իհարկե, շեշտադրումներից և մոտեցումներից:

Մասնավորապես՝ խոսքն, իհարկե, վերաբերում է սահմանադրական փոփոխությունների դեմ «ոչ»-ի շարժմանը: Ըստ էության, այս շարժումը դեռևս ինքն էլ ամբողջական ձևավորման փուլում է, և դեռ պարզ չէ նույնիսկ՝ արդյո՞ք կլինի միասնական շարժում, թե՞ մի քանի «ոչ»-եր հավակնում են առաջիկայում լինել հասարակական-քաղաքական մոբիլիզացիոն առաջնային թրենդը: Միաժամանակ, վերաակտիվացման պարագայում նույն հավակնությունն է ունենում նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը:

Եվ այստեղ այս երկու գործոնները կարող են միմյանց կամա, թե ակամա խանգարել: Իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կպայմանավորվեն երկու շարժումները, սակայն ակնհայտ է, որ օրակարգում հայտնվում է միանգամից երկու կարևոր թիրախ՝ սահմանադրական փոփոխությունները և էլեկտրաէներգիայի թանկացումը: Եվ այս իմաստով գրեթե անխուսափելի է թվում առանց երկու թիրախներից որևէ մեկի, այսպես ասած, թեկուզ հարաբերական ստորադասմամբ արդյունավետ առաջ գնալ մյուս թիրախի հարցում: Անխուսափելի է թվում, սակայն, իհարկե, ոչ անհնար: Ամեն ինչ կախված է կողմերի համատեղ աշխատանքի ընդունակությունից, միաժամանակ հանրության հետ աշխատանքի ընդունակությունից:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության ակտիվիստները օրերս հայտարարել էին, որ սատարում են Սահմանադրության փոփոխություններին «ոչ» ասող ուժերին: Սակայն, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այս երկու նախաձեռնությունների, այսպես ասած, «էլեկտորալ» զանգվածները բոլորովին տարբեր են, և եթե չգտնվի ընդհանուր, շաղկապող և միավորող գաղափար, ապա այս դեպքում արդեն գրեթե կասկածից դուրս է, որ մեկը մյուսի արդյունավետության վրա ազդելու է: Ինչքանով և ով՝ ում, որը որի արդյունավետության վրա՝ բնականաբար դժվար է ասել:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում