Ֆերջիի համար հիմա հիանալի ժամանակներ են, քանի որ նա պատրաստվում է մայր դառնալ, այն էլ՝ միանգամից երկվորյակների: Հասկանալի է, որ հոգսերն ու փոփոխություններն անխուսափելի են: Բայց չէ՞ որ դրանք ուրախ հոգսեր են:
Սակայն հարցազրույցներից մեկում 37-ամյա աստղն ընդունել է, որ ընդհանրապես պատրաստ չէ մայրանալու: «Ես գաղափար անգամ չունեմ, թե ինչ է պետք անել: Ես ուղղակի կլուծեմ խնդիրները՝ լսելով բնազդներին»,- ասել է նա, ապա հավելել. «Երբ գալիս է այդ պահը, և դու հասկանում ես, որ քո մեջ կյանք է հասունանում, այնքան հիանալի է, մենք շատ հուզված ենք»։
Ֆերջին հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում: Հղիությունը հիանալի է անցնում:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այդ իրադարձությանը: Անգամ պատրաստ եմ գիշերներն արթնանալ ու անել այն բաները, որոնցից ծնողները վախենում են»,- ասել է երգչուհու ամուսին Ջոշը:












































