Սիրիացի ապստամբները գրավել են Դերյա նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի բազան: Այս մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: «Ընդդիմադիր գրոհայինները «Ան-Նուսրա ճակատից» և «Էլ-Յարմուկ» խմբից, ինչպես նաև այլ ապստամբական խմբերի ներկայացուցիչներ գրավել են N38 ավիաբազան, որը գտնվում է Դերյա նահանգում, Սայդա քաղաքից ոչ շատ հեռու»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Գրոհայիններին հաջողվել է վերահսկողություն հաստատել բազայի վրա կառավարական զորքերի դեմ 16 օր տևած ծանր մարտերից հետո:








































