Թբիլիսիում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
96 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը շարունակում է վստահ ելույթները: Եվրոպայի գործող չեմպիոնն իր երկրորդ հաղթանակը տոնեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակիչում Արթուրը գոտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Սուսո Ջաբիձեի դեմ և առավելության հասավ ընդհանուր 1:3 հաշվով (0:5, 1:1, 0:6):



































