20-ամյա միջազգային վարպետ Ալինա Բալայանը Սանկտ Պետերբուրգի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 10,5 միավոր եւ նվաճեց չեմպիոնուհու կոչումը:
Armchess.am-ը նաև տեղեկացնում է, որ Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում անցկացված 24-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը:
Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ միջազգային վարպետներ Մաքենզի Մոլները (ԱՄՆ) եւ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան), բայց նրանք Խաչիյանին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:








































