Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Աբխազիայի երկաթուղու բացումն առաջին հերթին հարվածում է Վրաստանի, ապա Ադրբեջանի շահերին: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այս մասին նախագահը հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Այն հակասում է Վրաստանի շահերին: 2008թ. այդ երկաթուղով տեղափոխվել են տանկեր, դա երեկ է տեղի ունեցել, և երկրորդ` այդ երկաթուղին շրջափակում է Ադրբեջանը: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ նաև Հայաստանի հետ, դրա համար մենք բացել ենք Լարսը և աշխատել Լազիկայի վրա»,- ասել է Սաակաշվիլին և ընդգծել, որ մտադիր է ներկա գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:








































