Վենեսուելայում փոքր՝ մինչև 1 տոննա կշռող հրթիռների արտադրության առաջին գործարանը կսկսի գործել 2014թ. սկզբին՝ հայտնել է Բոլիվարյան տիեզերական գործակալության ղեկավար Վիկտոր Կանոն: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մայիսին մոտ 60 երիտասարդ վենեսուելացի կսկսի վարժվել և պրակտիկա անցնել այդ գործարանում, որը գործարկվելու է հաջորդ տարվա առաջին եռամսյակին,»,- նրա խոսքերը մեջբերում են տեղի ԶԼՄ-ները:
Նոր հետազոտական կենտրոնը կզբաղվի փոքր արբանյակների դիզայնով և հավաքմամբ: Այնտեղ կաշխատեն չինացի մասնագետներ՝ իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար՝ ընդգծել է Կանոն:
Ներկայում Վենեսուելայի՝ տիեզերական զարգացման ուղղվածությանն օգնում է Չինաստանը. 2012թ. սեպտեմբերի վերջին ՉԺՀ-ի օգնությամբ գործարկվել է վենեսուելական երկրորդ արբանյակը՝ «Միրանդա»-ն:







































