ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լիբանանյան քաղաքական ուժերին կոչ է արել վարչապետ Նաջիբ Միկատիի հրաժարականից հետո համախմբվել նախագահ Միշել Սուլեյմանի շուրջը:
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը մատնանշել է լիբանանյան զինված ուժերի կարևոր դերը՝ աջակցելու ազգային միասնությանը, ինքնիշխանությանը և հանրապետության անկախությանը:
Պան Գի Մունը քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս համագործակցել երկրի ղեկավարի հետ և համաձայնեցնել հետագա գործողությունները՝ Լիբանանի Սահմանադրության համաձայն:
Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել աշխատել իշխանությունների հետ՝ պահպանելու համար կայունությունն ու հանդարտությունը, ինչպես նաև հարգել չմիջամտելու քաղաքականությունը: Վերջին մեջբերումը վերաբերում է հարևան Սիրիայում տիրող իրավիճակին:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին ուրբաթ պաշտոնապես հայտարարել էր հրաժարական տալու մասին՝ իր որոշումը բացատրելով կառավարության անդամների հետ ունեցած տարաձայնություններով:









































