ԱՄՆ-ը կարծում է, որ սիրիական ընդդիմությունը քիմիական զենքի կիրառման անհրաժեշտ հնարավորություններ չունի: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Վիկտորյա Նուլանդը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք չենք հավատում, որ ընդդիմությունն ունի քիմիական զենք կիրառելու հնարավորություն, իսկ ինչ վերաբերում է ռեժիմին, այն, անկասկած, ունի»,- ասել է Նուլանդը:
Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ԱՄՆ-ը ունի՞ ուղղակի ապացույցներ, որ Սիրիայում առհասարակ քիմիական զենք է կիրառվել:
Դրա հետ կապված՝ Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ Սիրիա անկախ փորձագետների խումբ ուղարկելու որոշումը: Խումբը կստուգի քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները:






































