Saturday, 20 06 2026
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով

Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը. մամուլ

«168 ժամն» առաջնորդողում գրում է. «Այսպիսով, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա հանրահավաքում հրապարակեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկելիք նամակը, որի իմաստն ավելի պարզ ձևակերպմամբ՝ հետևյալն էր: Նա առաջարկում է երկու տարբերակ, մեկը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, ամբողջական, մյուսը՝ մասնակի: Առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանը համաձայնի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, երկրորդն այն է, որ Ս. Սարգսյանը մնա նախագահի պաշտոնում, սակայն իշխանությունից մասնաբաժին տա Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս, ավելի քան կոնկրետ, նշեց անգամ իր ակնկալած պաշտոնները՝ ԱԱԾ ղեկավար, արտգործնախարւսր, գլխավոր դատախազ, 5 մարզպետ, և այլն, և այլն:

Ու որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքին պաթետիկ, լիրիկական նրբերանգներ հաղորդեց, միևնույն է՝ բովանդակային առումով նրա հայտարարությունը նշանակում էր՝ Սերժ Սարգսյանից իշխանության մասնաբաժին ուզել, պարտադրել կամ խնդրել: Ընդ որում, անկախ այդ երևույթի այլ ասպեկտների գնահատականից, որոնք, անշուշտ, կհնչեն առաջիկա օրերին, հանուն արդարության՝ պետք է արձանագրել, որ սա Րաֆֆի Հովհաննիսյանի, թերևս, ամենաքաղաքական քայլն էր: Լա՞վ քայլ էր դա, թե՞ վատ, հաղթանակի արտահայտությո՞ւն է, թե՞ ծախվելու պատրաստակամություն, միանգամայն այլ հարց է: Բայց այն, որ կոնկրետ «խոսակցությունը» շատ ավելի քաղաքական է, քան դիակի սպառնալիքը, ակնհայտ է: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի իշխանության, Սերժ Սարգսյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարություններին: Հաշվի առնելով հայտնի ասուլիսում Սերժ Սարգսյանի արած այն «բացահայտումը», որ իր առաջարկներից մեկը վերաբերել է իշխանությանը մաս կազմելուն, ինչին ի պատասխան՝ Րաֆֆին հարցրել է՝ խոսքը կոալիցիայի՞ մասին է, ինքն էլ օդում կախված է թողել այդ հարցը, հազիվ թե Ս. Սարգսյանը միանգամից տեղի տա «Ժառանգության» ղեկավարի պահանջներին: Րաֆֆին, ըստ ամենայնի, ուշացել է: Նա, փաստորեն, Ս. Սարգսյանի մոտ էր գնացել՝ կոալիցիային մաս կազմելու առաջարկ ստանալու ակնկալիքով, բայց դա որոշակի չստանալուց հետո, հիմա ինքն է հակաառաջարկ անում: Եթե Ս. Սարգսյանն ընդունի այդ առաջարկը, նշանակում է՝ մի կողմից՝ կիսել իշխանությունը, մյուս կողմից՝ հայտնի ասուլիսից հետո թուլության նշան ցույց տալ: Այն դեպքում, երբ մինչ վերջին իրադարձություններն իշխանությունը կարծես հակված էր Րաֆֆիին նման պաշտոններ առաջարկելու: Համենայնդեպս, բոլոր իշխանական խոսնակներն իրենց հարցազրույցներում տարակուսանք էին հայտնում այն առիթով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «կառուցողական դաշտ չի մտնում», պատրաստ չէ երկխոսության: Դա ասում էին այնպիսի ենթատեքստով, որ՝ մենք պատրաստ ենք Րաֆֆիին ամեն ինչ տալ, բայց նա «բազարին» չի համաձայնվում: Հիմա, փաստորեն, հակառակ պատկերն է: Րաֆֆին առաջարկում է վերցնել: Բայց տակավին անհայտ է՝ կտա՞ արդյոք իշխանությունը Րաֆֆիի ուզածը: Անկախ դրանից՝ իշխանությունը, կարծում ենք, երախտապարտ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ երեկվա հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանի՝ դե ֆակտո նախագահությամբ պաշտոններ ստանձնելու պատրաստակամություն հայտնելով՝ Րաֆֆին ճանաչեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:

Ի դեպ, այս հայտարարություններն անելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց մի կարևոր «նրբություն»: Նա այդպես էլ չասաց, թե ինչ է անելու, եթե հանկարծ Ս. Սարգսյանը մերժի իրեն տալ ցանկալի պաշտոնները: Գուցե այն պատճառով, որ նա դեռևս հացադուլի մեջ է, ինչպես որ ուժի մեջ է դրա հետևանքների սպառնալիքը: Այսինքն՝ սկզբում Րաֆֆին հայտարարում էր՝ երդմնակալությունը կլինի միայն իմ դիակի վրայով, հիմա, ըստ էության, ասում է՝ եթե իմ ուզած պաշտոնները չտաք, էլի երդմնակալությունը կլինի իմ դիակի վրայով: Եթե տաք՝ գուցե ես էլ մասնակցեմ երդմնակալությանը:

Փետրվարի 18-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նույնացնում էր ժողովրդի հետ գրեթե ամեն օր: Բայց, որպես կանոն, այդ մասին հայտարարություններ էր անում, երբ խոսում էր հաղթանակի մասին, երբ ասում էր, որ հաղթել է ոչ թե ինքը, այլ ժողովուրդը: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին իրեն նույնացրեց ժողովրդի հետ՝ հայտարարելով, որ իր երկրորդ պահանջն այն է, որ այս, այս, այս պաշտոններում Սերժ Սարգսյանը ներկայացնի ժողովրդի, այսինքն՝ Րաֆֆիի ներկայացրած մարդկանց: Իսկապես որ, ամեն ինչ հնարավոր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում