Այսօր Սյունիքի մարզի Ագարակ քաղաքին մոտակա մարտական դիրքերում զինծառայող Սարգիս Կարապետյանը, ըստ նախնական վարկածի, իրեն ամրագրված զենքը լիցքավորելիս անզգուշաբար գլխից վիրավորվել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
shamshyan.com-ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:









































