Մարտի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Կանադայի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանին և նախագահ Գրեգ Սարգսյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը և ներդրումը Հայոց Ցեղասպանության և արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է նաև, որ կատարված գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները խոսում են ինստիտուտի մեծ ներուժի մասին:
Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը և ապագա ծրագրերը:
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել են ԱԳՆ-ի և Զորյան ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները:










































