«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ իշխանության սպասելիքները, թե ժամանակը կմեղմի ժողովրդի պահանջը և մարդիկ հրապարակում կդառնան երեք հազար՝ չարդարացվեցին, մարդիկ ուղիղ եթերով են նայում հետևում այս հանրահավաքին. «Ողջունում եմ նրանց, ովքեր պայքարում են:
Սերժ Սարգսյանի ասուլիսին որոշ շեշտադրումներ կային, որոնց հնարվոր չէ չանդրադառնալ: Բռնեք Ձեր կողքի անձանցից, որպեսզի չընկնեք, որովհետև նախագահն ասում է, որ խորհրդարանում գործարարներ չկան, որովհետև նրանք փաստաթղթեր են բերել, բռնվեք, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը անպարկեշտ արտահայտություններ է անում: Ամենամեծ վիրավորանքն այն էր, որ արդեն մերժված առաջարկությունը, որն արդեն մերժվել է, փակ ծրարով ներկայացնում են Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք, ովքեր տեղյակ են դիվանագիտական արարողակարգին, գիտեն, որ մերժված նույն առաջակությունն ուղարկվում է մարդուն, մերժելի նշանը, որ դրվել էր փաստաթղթի վրա՝ համարժեք էր»:
Ռ. Հակոբյանի գնահատմամբ՝ մենք չունեցանք որևէ իշխանություն, նախագահ, ԱԺ նախագահ, ուժային կառույցների ղեկավարներ, որոնք կհասկանային, որ իրենք են ներկայացնում երկրի նկարագիրը. «Իշխանությունն է, որ չի ցանկանում մեխանիզմներ ձևակերպել , գործարարին թույլ չեն տալիս իր գործով զբաղվել:Մեր պայքարը հարուստների դեմ չէ, մեր պայքարը աղքատության դեմ է: Այսօր 65% աղքատության մեջ ենք ապրում: Վե՛րացնենք աղքատությունը: Կարծում եմ, որ հրապարակը կողմ է , որ նորմալ երկխոսության միջոցով լուծվի թնջուկը»:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ապրիլի 9-ին կլինի այնքան ժողովուրդ, որքան իշխանությունը դեռ երբեք չի տեսել:









































