«Կասիմպաշի» ակումբի գլխավոր մարզիչ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Շոթա Արվելաձեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին խորհուրդ է տալիս հրավիրել «Գալաթասարայ»-ի հարձակվող Բուրակ Յիլմազին:
«Եթե Բուրակը տեղափոխվի գրանդ ակումբ, կարող է մեծ հաջողությունների հասնել: Կարծում եմ՝ նա հաջողությամբ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ֆերգյուսոնի փոխարեն ես անմիջապես ձեռք կբերեի նրա տրանսֆերը»,- Արվելաձեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Յիլմազը 21 խաղում 16 գոլ է խփել, իսկ ՉԼ-ում 8 գոլով Քրիշտիանու Ռոնալդուի հետ կիսում է ռմբարկուների ցուցակի առաջին հոիզոնականը:









































