«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ ԱՄՆ-ում լրագրող , իրավապաշտպան Արա Մանուկյանը հացադուլ է սկսել՝ ի պաշտպանություն այս շարժման. «Նմանատիպ զորակցության միջոց Լոս Անջելեսում, Փարիզում, հայաշատ վայրերում սկսել են մեր երիտասարդները, որոնք ստիպված լքել են Հայաստանը, նրանք ևս աջակցության միջոցառումներ են իրականացնում: Մենք զորակցություն ունենք հայտնելու այս օրերին»:
Ա. Մարտիրոսյանը հավելեց, որ ԱԱԾ-ն որոշակի քայլեր է իրականացնում Սուրեն Զոլյանի և Վարդան Օսկանյանի նկատմամբ և նրանք դա ընդունում են որպես քաղաքական հետապնդում:






































