Սինայի թերակղզու եգիպտական հատվածում անհայտ անձինք առևանգել են երկու զբոսաշրջիկի: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ զինված բեդվինները իրենց բեռնատարով փակել են ավտոմեքենայի ճանապարհը: Ավտոմեքենայում գտնվել է Բելգիայի կին քաղաքացի և նրա ընկերը՝ ազգության արաբ, Իսրայելի քաղաքացի: Հարձակվողները նրանց ստիպել են նստել բեռնատարը, որից հետո տարել են անհայտ ուղղությամբ:
Եգիպտական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պատանդների ազատ արձակման դիմաց առևանգողները մտադիր են իշխանություններից պահանջել բանտից ազատ արձակել իրենց հարազատներից մեկին, որը ձերբակալվել է թմրանյութերի տարածման համար:









































