ԱՄՆ նախագահ Օբամայի Twitter-ում հայտնվել է Յոկո Օնոյի էջից բեռնված Ջոն Լենոնի արնոտված ակնոցով հայտնի լուսանկարը: Այն լուսանկարել են երաժշտի սպանության օրը:
Ինչպես հայտնում է ABC News-ը, լուսանկարին կից տեքստում նշված է, որ Լենոնի մահից՝ 1980թ. դեկտեմբերի 8-ից մինչ օրս ԱՄՆ-ում գնդակահարվել է ավելի քան 1 մլն մարդ:
Յոկո Օնոյի բլոգում լուսանկարը հայտնվել էր մարտի 20-ին:
«Սիրած մարդուն կորցնելը հոգևոր դատարկություն է: 23 տարի անց ես ու մեր որդի Շոնը ունենք նրա կարիքը: Յոկո Օնո Լենոն»,- գրել է Լենոնի այրին իր միկրոբլոգում:
«Ամեն տարի ԱՄՆ-ում հրազենային վնասվածքից սպանվում է 31 հազար 537 մարդ: Մենք այս հրաշալի երկիրը վերածում ենք ռազմական գոտու»,- կարծում է նկարչուհին: «Եկեք վերադարձնենք Ամերիկան՝ աշխարհի այս կանաչ հողը»,- կոչ է արել Յոկոն:
Հիշեցնենք, որ Բարաք Օբամայի վարչակազմը կոչ է անում ԱՄՆ-ում խստացնել վերահսկողությունը զենքի վաճառքի նկատմամբ:
Յոկոյի գրությամբ լուսանկարը տարածվել է ավելի քան 28 մլն մարդկանց լսարանում:










































