Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ այսուհետ հայերին Ռուսաստանի շրջաններում վերաբնակեցնելու ծրագրով սեմինարներ չեն կազմակերպվելու: Պատճառը, ըստ մեր զրուցակցի, որը չցանկացավ ներկայանալ, այն է, որ իրենք արդեն ունեն ինտերնետային հասցե, որտեղ կան մանրամասն տեղեկություններ Ռուսաստանի 32 շրջանների մասին:
Հայերին Ռուսաստանի շրջաններում վերաբնակեցնելու ծրագիրը շարունակվում է, պարզապես քաղաքացիները պայմաններին կարող են ծանոթանալ ոչ թե բանավոր սեմինարների միջոցով, այլ էլեկտրոնային տարբերակով: Մեր զրուցակիցը չխոսեց նաև պատճառների մասին: Իսկ պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ վերջին շրջանում հայկական մի շարք լրատվամիջոցներ, հ/կ-ներ, ընդդիմադիր պատգամավորներ բարձրաձայնեցին այս բացահայտ աղետի մասին: Ուստի հիշյալ ծառայությունները փորձել են այս ամենին ոչ թե հրապարակային, այլ ընդհատակյա բնույթ տալ:











































