Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Twitter միկրոբլոգերի կայքի իր էջում պարզաբանումներ է տվել երեկ ինտերնետում հայտնված մի տեսանյութի վերաբերյալ, որտեղ նա Գարիկ Մարտիրոսյանի հետ պարում է 90-ականների ամենահայտնի ռուսական երգերից մեկի` American boy-ի տակ` դրանով ցրելով այն կասկածները, որ արդյոք տեսանյութում ՌԴ նախագահն է, թե դա մոնտաժված է եղել:
Բլոգերներից մեկը նրան գրել է. «Դուք պարում եք հայրիկիս պես: Շնորհիվ ձեր մասնակցությամբ տեսանյութի՝ այսօր առավոտվանից տրամադրությունս շատ լավ է»: Այս հաղորդագրությանը Մեդվեդևը պատասխանել է. «Տարիքով, կարծես, հենց այդպես էլ կա))։ Մենք մեկ տարի առաջ մեր կուրսով «տժժում էինք»: Պարեր/երաժշտություն` դեռ այն ժամանակվան համապատասխան)»: