Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան կարծում է, որ Լիոնել Մեսսիին արդեն կարելի է համարել ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը:
«Մեսսին արդեն ֆուտբոլային լեգենդ է: Այդուհանդերձ՝ նա շատ համեստ անձնավորություն է: Նրա դերն իր թիմերում ու համաշխարհային ֆուտբոլում աճում է կայծակնային արագությամբ:
Արդեն հիմա նա բազմաթիվ մրցանակների է արժանացել, որոնք նրա ֆանտաստիկ խաղի արդյունքն են: Ցանկանում եմ, որ մարդիկ միշտ գնահատեն նրան»,- Սաբելյայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:









































