Միջերկրական ծովում` Լիբիայի ափերի մոտ, ներգաղթյալների նավ է ջրասույզ եղել: Դրանում 200 մարդ է եղել: Այս մասին հաղորդում է Ageոce France Presse-ը:
«Առնվազն 30 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորել են: Ողջ մնացածներին որոնելու գործողություն է իրականացվում»,- ասել է Տրիպոլիի իշխանությունների ներկայացուցիչը: Ըստ նրա` խոսքը մասնավորապես Աֆրիկայի երկրներից ներգաղթյալների մասին է, ովքեր մտադրվել էին Միջերկրական ծովով հայտնվել ԵՄ-ի հարավային սահմանների մոտ` Իտալիայում և Հունաստանում:










































