Եգիպտական դատարանը մահապատժի է դատապարտել 12 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչվել ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման հետ կապերի և ոստիկանների ու զինվորականների վրա հարձակումների ծրագրման համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
12 դատապարտյալից 6-ը դատապարտվել են հեռակա կարգով և դեռևս գտվում են ազատության մեջ՝ հայտնել են Եգիպտոսի իշխանությունները։
Դատավճիռները շուտով կուղարկվեն երկրի Գերագույն մուֆթիի դիտարկմանը։ Այն բանից հետո, երբ կստացվի մուֆթիի եզրակացությունը, դատավճիռները կհաստատվեն կամ կմեղմացվեն դատական նիստի ժամանակ, ոը կանցկացվի Շարկիա նահանգում սեպտեմբերին։











































