Պարզվում է, որ միայնությունը նշանակալիորեն կրճատում է կյանքի տևողությունը: Այդ մասին հայտնում է Gogetnews.info-ն:
Այդպիսի հետևության հանգել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, ովքեր 6 տարի շարունակ հետևել են 60 տարեկանից բարձր 600 մարդկանց: Հետազոտության արդյուքնում հայտնաբերել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր իրենց զգացել են միայնակ, այդ ընթացքում մահանալու հավանակությունը երկու անգամ ավելի բարձր է եղել:
Գիտնականներն անցկացրել են նաև երկրորդ հետազոտությունը, որի արդյունքում պարզել են, որ սրտային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող մարդիկ ավելի հաճախ են մահանում այդ հիվադություններից, եթե ապրում են միայնակ: