Երեկ գերմանական պարբերականները տեղեկացրին, որ «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն 80 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Ամեն դեպքում, Sky Sports-ի հավաստմամբ, անգլիական ակումբը ամբողջությամբ չի ճշտել ու համաձայնեցրել տրանսֆերի մանրամասները գերմանական ակումբի հետ, ինչի պատճառով տեղափոխությունը կարող է չկայանալ: Այս տեղեկությունը հաստատել է նաև «գայլեր»-ի մարզական տնօրենը:
«Մենք միշտ ասել ենք, որ Դե Բրույնեի տրանսֆերին մոտեցել ենք պրոֆեսիոնալիզմով: Մենք ցանկանում ենք որ գործարքում կեղծիքներ չլինեն և դա պահանջում ենք երկու կողմերից հավասարապես»,-ասել է Կլաուս Ալոֆսը:










































