Այսօր Իտալիայի բոլոր շրջաններում տրանսպորտային ոլորտի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ կանցկացնեն: Այս մասին հայտնում է Interfax-ը: Մինչ այդ գործադուլի անցկացման ժամկետները երեք անգամ հետաձգվել են, սակայն այս անգամ մասնակիցները վճռական են տրամադրված:
Նման որոշումը պայմանավորված է հասարակական տրանսպորտի ոլորտի հետագա ֆինանսավորման, ինչպես նաև աշխատակիցների հետագա աշխատանքային հեռանկարների անորոշությամբ:
Բողոքի ակցիայի պատճառով կխափանվի հասարակական տրանսպորտի, գնացքների աշխատանքը ողջ երկրով մեկ:
Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ որոշակի դժվարությունների առջև կկագնեն ավիաուղևորները, որոնք պետք է թռիչք իրականացնեն Միլանի «Մալպենսա» օդանավակայանից:
«Հնարավոր են խափանումներ գնացքների աշխատանքում, որոնք շրջում են «Մալպենսա» օդանավակայանի և Միլանի երկու խոշոր կայարանների՝ Միլանո-Չենտրալեի և Կադորնայի միջև»,- գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով՝ իտալական խոշորագույն Alitalia ավիաընկերության թռիչքային սպասարկման անձնակազմը նույնպես կմիանա համընդհանուր գործադուլին, որը կսկսվի կեսօրին:









































