Thursday, 04 06 2026
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում

Երկաթուղում հաճախակի են դարձել դժբախտ պատահարները. ամեն ինչ կախված է միայն երկաթուղու՞ց

Վերջին շրջանում երկաթուղում հաճախակի են դարձել դժբախտ պատահարները՝ չնայած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տարվող կանխարգելիչ միջոցառումների և գծանցների ու կայարանների արդիականացմանը:

Վերջին արտակարգ պատահարը տեղի էր ունեցել մարտի 13-ին, երբ 22:50 սահմաններում Արաքս-Դալարիկ ճանապարհի 2819 կիլոմետրում գտնվող պահպանվող գծանցում ՎԱԶ-2106 ավտոմեքենան շրջանցեց արդեն փակված արգելափակոցը և բախվեց 39 վագոնից կազմված բեռնատար գնացքի 34-րդ վագոնին:

Գնացքը քարշ տվեց մեքենան ևս 20 մետր: Վարորդ Կարեն Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս անգամ, բարեբախտաբար, զոհեր չկան: Սակայն 2012 թվականի հունվարին տեղի ունեցած նույնատիպ միջադեպի ժամանակ, երբ Արտաշատում տաքսին, կոտրելով արդեն փակված արգելափակոցը, հայտվեց գնացքի առաջ, զոհվեց տաքսու ուղևորը:

Իսկ 2012 թվականի հոկտեմբերի 30-ին Արտենի-Քարակերտ ճանապարհին բեռնատար գնացքը բախվել էր OPEL մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում զոհվել էր մեկ և վիրավորվել չորս մարդ: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել ավտոմեքենայի վարորդի մեղքով, ով անտեսել էր գնացքի մոտենլու մասին զգուշացնող ազդանշանները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր կողմից ձեռնարկում է անվտանգության պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները. իրականացվում է գծանցների արդիականացման և նորոգման ծրագիր, հերթապահներն անցնում են հատուկ տեխնիկական դասընթացներ, վարորդներին բաժանվում են անվտանգության նորմերի մասին հուշաթերթիկներ, բոլոր երկաթուղային կայարաններում առկա են հետիոտների համար նախատեսված հատուկ անցումներ:

Ընկերությունը բազմիցս դիմում է բնակչությանը լինել ավելի զգոն կայարաններում, երկաթուղային գծերը հատելիս չանցնել ուղիները դրա համար չնախատեսված վայրում, չօգտագործել դրանք որպես արոտավայրեր: Վերջին շրջանում նման գործողությունները դարձել են երկաթուղու ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար լուրջ վտանգ:

Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը. այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների, երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ: ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ:

Չնայած ձեռնարկվող միջոցներին, սակայն, երկաթուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող և անհոգ վարորդները նախըտրում են հատել գծերը իրենց համար հարմար, սակայն դրա համար չնախատեսված տեղում՝ անտեսելով արգելող նշանները, հատուկ անցումների և գծանցների առկայությունը:

Ընկերությունը կրկին հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում