79-ամյա ռեժիսոր Վուդի Ալենը Կալիֆոռնիայի Մալիբու լողափին սուր, ողորկ քարերի վրայով քայլելիս մի վայրկյան կորցրել է հավասարակշռությունը և ընկել փոքր ժայռերի մեջտեղի ճեղքը: Բարեբախտաբար Ալենի նոր ֆիլմի նկարահանող խմբի անդամները թույլ չեն տվել, որ նա շատ վնասվի: Միայն մի քիչ վախեցել է, հայտնում է starslife.ru-ն:
Ի դեպ, լողափին Ալենը ոչ թե հանգստանում է, այլ նկարահանում իր նոր ֆիլմը:
Ալենի նոր նախագծի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի:









































