Ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը երջանկացրել է քաղցկեղով հիվանդ 9-ամյա տղայի, հայտնում է starslife.ru-ն: Թոքերի հիվանդությամբ տառապող տղան չի կարող լիովին վայելել կյանքը, վազել ու խաղալ իր ընկերների հետ, որովհետև նրա շնչառությունը կարող է կանգ առնել: Նա ստիպված է անընդհատ հանգիստ վիճակում լինել:
Իմանալով իր փոքր երկրպագուի մասին՝ Ջեքմանը որոշել է նրա համար անակնկալ պատրաստել: Երեխային հրավիրել են Սիդնեյի ռադիոկայանի ստուդիա, հարցրել են նրա հոբբիի և սիրելի զբաղմունքների մասին՝ խոսակցությունը սահուն կերպով տանելով դեպի «Իքս մարդիկ» ֆիլմը: «Իսկ դու կուզենայի՞ր հեռախոսով խոսել Հյու Ջեքմանի հետ»,- Դոմինիկին հարցրել են հաղորդավարները: Տղան շատ է ուրախացել և անմիջապես միացել է կուռքի հետ խոսելու:
Դոմինիկին առաջարկել են տալ իրեն հետաքրքրող ցանկացած հարց, և տղան հետաքրքրվել է, թե Ռոսոմախայի որ դիրքն է նրան ամենաշատը դուր գալիս: Հյուն որոշել է այն երեխային անձամբ ցույց տալ: Ջեքմանը ստուդիա է մտել՝ Ռոսոմախայի դիրքեր ընդունելով: Դոմինիկը տեղում սառել է, չի կարողացել ոչ մի բառ ասել, մինչև Հյուն գրկել է նրան:









































