Ամերիկացի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը՝ Բոբի Բրաունը, որը մեքենան անսթափ վիճակում վարելու պատճառով ԱՄՆ-ում դատապարտվել էր 55 օրվա ազատազրկման, 8 ժամ անց ազատ է արձակվել: Նա Լոս Անջելեսի բանտում անցկացրել է 1 օրից քիչ՝ հաղորդում է Associated Press-ը:
Շերիֆի օգնականը հայտնել է, որ New Edition խմբի 44-ամյա երգիչը բանտից ազատվել է պատիժը կրելուց 8 ժամ անց:
Բրաունի վաղաժամկետ ազատման պատճառը նրա օրինակելի վարքն ու բանտի գերհագեցվածությունն է:
Բրաունը, որը հարբած վիճակում գտնվել է մեքենայի ղեկին, ոստիկանների կողմից ձերբակալվել էր 2012թ. հոկտեմբերին:
Հյուսթոնը Բրաունի հետ ամուսնացել է 1992թ.: 1994թ մարտին զույգը աղջիկ է ունեցել, ում կոչել են Բոբբի Կրիստինա:








































