Վրաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական ուղղումները 135 ձայնով ընդունվել են առաջին ընթերցմամբ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այն աջակցել են նաև խորհրդարանական փոքրամասնության անդամները:
Հարկ է նշել, որ մինչ այդ իրականացվել էր վարկանիշային քվեարկություն, որի արդյունքներով ուղղումներին կողմ էր 93 մարդ: Վարկանիշային քվեարկության ընթացքում մեծամասնությունը չի կարողացել հավաքել անհրաժեշտ 100 ձայները՝ նրանց չի բավականացրել յոթ ձայն:
Սահմանադրական ուղղումների համաձայն` նախագահը չի կարող արձակել Վրաստանի կառավարությունը մայիսին: Վրաստանի նախագահը պարտականությունների կատարման պատասխանատվությունը պետք է դնի արձակված կառավարության վրա՝ մինչ խորհրդարանը վստահություն կհայտնի նոր կառավարությանը: Խորհրդարանի կողմից երեք անգամ անընդմեջ կառավարության կամ կառավարական ծրագրի հանդեպ վստահություն չհայտարարվելու դեպքում, եթե գոյություն ունեն խորհրդարանը ցրելու որոշակի սահմանադրական հանգամանքներ, նախագահը պետք է արձակի այն երեք օրվա ընթացքում:








































