Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում ՌԴ դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Վոլինկինը նախկինում աշխատել է որպես ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ: Նոր պաշտոնում նա փոխարինել է Վյաչեսլավ Կովալենկոյին:










































