Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ նահանգում գրավել են հինգ գյուղեր։ Այդ մասին հայտնել է սիրիական Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգային կենտրոնը։
Իրավապաշտպանների տվյալներով՝ հարձակումը մեկնարկել է վաղ առավոտյան, այն բանից հետո, երբ ԴԱԻՇ-ի զինյալները պայթուցիկով լեցուն ավտոմեքենա են պայթեցրել Մարե ավանի մուտքի մոտ։ Դրանից հետո բախումներ են սկսվել գյուղերը վերահսկող զորամիավորումների ու ԴԱԻՇ-ի զինյալների միջև։







































