Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին Անթալիայում տեղի է ունենալու Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ այսօր տարածած հայտարարությունում։
Դրա համաձայն՝ հանդիպման ժամանակ երեք երկրների արտգործնախարարները քննարկելու են քաղաքական ու տնտեսական կարևոր հարցեր։ Նրանք մասնավորապես քննարկելու են նույն ձևաչափով անցկացված նախորդ հանդիպումների ժամանակ ընդունված որոշումների իրագործման հարցը։
Երեք երկրների արտգործնախարարները Անթալիայում նաև միմյանց հետ երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենան։








































