Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն աջակցում է ԱՄՆ-ում զենքի վաճառքի նկատմամբ վերահսկողության խստացմանը: Նա Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է երաժշտի արնաշաղախ ակնոցի լուսանկարը: Լենոնը այն կրել էր իր սպանության օրը:
«1980թ.-ի դեկտեմբերի 8-ից հետո, երբ գնդակահարեցին Ջոն Լենոնին, ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 1.057.000 մարդ»,- գրված է լուսանկարի վերևի հատվածում:
«Սիրած մարդու կորուստը հոգևոր դատարկություն է առաջացնում: 33 տարի անց ես ու մեր որդի Շոնը նրա կարիքն ունենք: Յոկո Օնո Լենոն», – գրել է Լենոնի այրին իր միկրոբլոգում:











































