Շվեյցարիայում ավարտվել է աշխարհի ամենաերկար և ամենախոր երկաթուղային թունելի տեխնիկական զինումը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Ալպերի տակով անցնող Գոտարդի թունելի երկարությունը 57 կմ է։ Որոշ հատվածների վրա կա 2.3 կմ լեռնային ապար։
Նախորդ ռեկորդակիրը ճապոնական ստորգետնյա Սեյկան թունելն է, որը մոտ 3 կմ-ով կարճ է այս թունելից։
Առաջիկա շաբաթներին սարքավորումների, կապի և օդափոխման փորձարկման թույլտվություն կտրվի։ Փորձարկումները կսկսվեն հոկտեմբերին։
Սպասվում է, որ մինչև մշտական հաղորդակցություն սկսելը գնացքները կերթևեկեն մոտ 3000 անգամ։ Առաջին ուղևորափոխադրումները ծրագրված են 2016-ի հունիսին, իսկ կանոնավոր հաղորդակցությունը կսկսվի դեկտեմբերին։









































