Անառողջ քունը կարող է շարժումների համակարգման խախտման պատճառ դառնալ։ Ավստրալացի գիտնականները վերլուծել են խռմփոցով տառապող 40-ամյա հիվանդների գլխուղեղի աշխատանքը՝ փոխանցում է Mignews-ը։
Հետազոտողները պարզել են, որ մասնակիցների մոտ փոքր-ինչ նվազած է գորշ նյութի քանակն ուղեղի շրջաններում, որոնք պատասխանտու են շարժումների համակարգման, ուշադրության կենտրոնացման ու հիշողության համար։
Գիտնականների կարծիքով՝ խռմփոցից տառապող մարդկանց համար վտանգավոր է ղեկին նստելը։ Նրանց մոտ ցածր է շրջապատում տեղի ունեցողի հանդեպ ռեակցիան, այդ իսկ պատճառվ նրանք բոլորից հաճախ են դառնում ՃՏՊ-ների մասնակից։











































