novate.ru-ն ներկայացնում է հանցավորության դեմ հաջող պայքարի 10 ոչավանդական մեթոդ:
Ֆիլիպինյան իշխանությունները կրոնական արձաններ են օգտագործում հանցագործությունը կանխելու համար

20-րդ և 21-րդ դդ. Հարավարևելյան Ասիայում տարածվել են ձկնորսության բարբարոսական մեթոդները: Առանձնապես տուժել է Բյեն Ունիդո նահանգը, որի ղեկավարը 2010 թ. Նինո Ռեյ Բոնյելը, հաշվի առնելով, որ Ֆիլիպինների բնակչությունը հիմնականում խոր հավատով կաթոլիկներ են, հրահանգել է օվկիանոսի հատակ իջեցնել Կույս Մարիամի և Հիսուս Քրիստոսի երկու 4-մետրանոց արձաններ:
Շտազիի վախեցնելու յուրահատուկ մեթոդները

20-րդ դարում քաղաքական ընդդիմադիրներին վախեցնելու գործում հավասարը չի ունեցել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության անվտանգության պետական ծառայությունը, որը հայտնի է որպես Շտազի: Նրանք հակառակորդների տուն ուղարկել են, իբր, նրանց պատվիրած ապրանքները, ջարդել և մայթին են դրել նրանց ավտոմեքենաները և նույնիսկ նրանց տուն մանկական դագաղ են ուղարկել (եթե քաղաքական գործչի ընտանիքը երեխա է ունեցել):
Բելֆաստի ոստիկանությունը պաղպաղակների վագոնների երաժշտությունն է օգտագործում իր ջրցան մեքենաներում

2011 թ. ոստիկանական Land Rover-ը շրջափակել է մոտ 15 դեռահաս, որոնք ապակե շշեր են նետել զրահապատ ավտոմեքենայի վրա: Բռնության դիմաց բռնություն կիրառելու փոխարեն՝ ավտոմեքենայում եղած սպաները որոշել են բարձրախոսով միացնել այն երաժշտությունը, որը սովորաբար հնչում է պաղպաղակի ֆուրգոններում:
Թայվանցի անփույթ ոստիկանները Hello Kitty ժապավեն կկրեն

Բանգկոգի ոստիկանապետ Պոնգպատ Չայպանն իր ենթակաների համար նոր կարգը սահմանել է 2007 թ.: Ոստիկանության անփույթ սպաները, որոնց անհամապատասխան վարքը կարձանագրեն, ստիպված կլինեն Hello Kitty-ի պատկերով վառ վարդագույն ժապավեն կրել:
Կալիֆոռնիայի ոստիկանությունն իրականացրել է «ամոթով խարանի» արշավը մարմնավաճառների ծառայությունենրից օգտվող տղամարդկանց համար

2014 թ. Ռիչմոնդի ոստիկանության արշավի շրջանակներում մարմնավաճառների ծառայություններից օգտված տղամարդկանց լուսանկարել են և նրանց լուսանկարները տեղադրել Facebook-ում:
Խորհրդային ոստիկանությունը՝ բիթլոմանիայի դեմ

1960-ականներին աշխարհում շատ հայտնի էր դարձել Beatles խումբը, սակայն ԽՍՀՄ-ում խմբի երգերն արգելված են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է «բիթլյան» սանրվածքներ ունեցողներին և ուժով սափրել նրանց գլուխը:
Չինաստանի ոստիկանությունը սագեր է վարժեցնում հանցավորության դեմ պայքարի համար

2013 թ. Չինաստանի իշխանությունները Սինցզյան նահանգում սկսել են սագեր վարժեցնել, որ դրանք պահակային ծառայություն իրականացնեն ոստիկանական բաժանմունքներում: Սագերն անհավանականորեն քաջ են. եթե նրանք անծանոթի են տեսնում, հաճախ հարձակվում են նրա վրա և բարձր ձայն հանում: Նրանք հրաշալի լսողություն ու տեսողություն ունեն, կարող են տեսնել ալիքների ուլտրամանուշակագույն միջակայքը:
Կանադացի «մուրացկանները» բռնում են բջջային հեռախոսով խոսող վարորդներին

2012 թ. չունևորի կերպարով ոստիկանները փնտրել են հեռախոսով խոսող վարորդներին: Այդպիսի քողարկման շնորհիվ վարորդները նրանց ուշադրություն չեն դարձրել, շարունակել են խոսել: Հինգուկես ժամում Օտտավայի ոստիկանությունը 71 տուգանք է գրանցել:
Ճապոնիան հանցավորության դեմ պայքարի համար փեյնթբոլի գնդակներ է օգտագործում

1980-ական թթ. Ճանապարհային հավաքման կետերի վրա ընթացող ավտոմեքենաներից ձվեր են նետել: Ոստիկանությունը, ի պատասխան իրավախախտների, ավտոմեքենաների վրա վառ ֆլուորեսցենտային ներկով փեյնթբոլի գնդակներ է կրակել: Դրանից հետո վառ գույնի գնդակով կարգը խախտողներին պատժելու մեթոդը կիրառվում է բանկերում, խանութներում, հյուրանոցներում:
Կենտուկիում թմրավաճառներն ազատվում են իրարից

2015 թ. Կենտուկիում ոստիկանության դեպարտամենտն իր կայքում տեղադրել է հատուկ ձև, որում թմրադիլերներին առաջարկվել է հեռացնել իրենց մրցակիցներին՝ նշելով նրանց անունները, հասցեները, հեռախոսահամարները: Արդեն մի քանի օր անց առաջին ձերբակալություններն են եղել:












































