ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զանգահարել է Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսին՝ առաջարկելով օգնություն հանրապետության առաջատար բանկերի փրկության հարցում: ԱՄՆ-ը օգնության դիմաց ակնկալում է ձեռք բերել վերահսկողություն Միջերկրական ծովի Կիպրոսի տնտեսական գոտում գազի հանքավայրերի նկատմամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Միևնույն ժամանակ միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունը իջեցրել է Կիպրոսի երկարաժամկետ վարկային վարկանիշը մեկ կետով՝ «ССС+ »-ից հասցնելով «ССС-»-ի: Վարկանիշային կանխատեսումը բացասական է:









































