Novate.ru-ի փոխանցմամբ՝ մեկնարկել է բացառիկ գաջետի՝ Մուո թևնոցի արդյունաբերական արտադրությունը, որն ունակ է ճանաչել մարդու շարժումները և անհրաժեշտ հրամաններ տալ տարբեր գաջետներին։ Նրանք, ովքեր արդեն փորձարկել են նորույթը, վստահեցնում են, որ Մուոն մարդու առջև նոր հնարավորություններ է բացում վիրտուալ աշխարհում։
Այն ստեղծել է Thalmic Labs ընկերությունը։ Մուոն հնարավորություն է տալիս ժեստերի օգնությամբ ղեկավարել բոլոր հնարավոր էլեկտրոնիկան։ Այն արժե 200 դոլար, նախագիծը կարողացել է հավաքել 4 միլիոն դոլարի ներդրումներ։ Մուոյի լիցքավորված մարտկոցը գործում է մեկ օր։
Գաջետը ղեկավարելը հեշտ է և հարմար։ Սարքը վերլուծում է մարդու ձեռքերի մկանների սեղմումը, «կռահում» է նրա ձեռքերի շարժումները, օրինակ՝ մատները ծալելը, դաստակը շարժելը և այլն։







































