Saturday, 04 07 2026
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Նախարարությունը լվանում է ձեռքերը, քաղաքապետարանը՝ հովանավորում պետության միջոցները հափշտակողին

Երեկ տեղի է ունեցել Երևանի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Չորս թեկնածուներից մեկը՝ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: Արդյունքում միաձայն ընտրվեց նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը։ Երևանի ավագանու՝ «Բարև Երևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին, ով ներկա էր ընտրությանը, վրդովեց տեղի ունեցածից։ Լրագրողների հետ զրույցում նա ցույց տվեց Շենգավիթի դատախազի միջնորդագիրը ՝ուղղված քաղաքապետին, որտեղ նշված է, թե ինչպես է այդ տնօրենը կատարել յուրացման ու վատնման եղանակով հափշտակություններ, որով վնաս է պատճառել պետությանը։

«5 դրվագ կա, որտեղ գնացել, ուրիշի քարտով գումարն ստացել է…»: Անահիտ Բախշյանին չթողեցին ավարտել խոսքը, ուսուցիչները բղավում էին և շարունակում շնորհավորել տնօրենին։

Ավելի ուշ Անահիտ Բախշյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ավարտվեց թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրության ոդիսականը, և կառավարման խորհրդի ներկա 8 անդամներ միաձայն վերահաստատեցին կոռուպցիան դպրոցում ՝ ի դեմս պետությանը խոշոր չափերի վնաս պատճառած, նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի:

Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից սկսած մինչև գործող նախագահը հաստատեցին կոռուպցիային հավատարիմ լինելու իրենց կամքը, հետևապես սին ու փուչ են իշխանությունների բոլոր այն խոսքերը, որոնք իրենք արտաբերում են այդ խայտառակ, պետությունն ու հասարակությունը ժանգի նման փչացնող երևույթի դեմ պայքարելու մասին:

Դպրոցում ներկա որոշ ուսուցիչներ ծափահարություններով ընդունեցին այս փաստը՝ ցուցադրելով իրենց համաձայնությունը կոռուպցիային և մատնելով իրենց մասնակցությունը այս անպատվաբեր երևույթին: Սա ընդամենը մեկ դպրոցում կատարվածն է, բազմապատկեք պետական բոլոր կառույցների նմանօրինակ ղեկավարների թվով և պատկերացրեք, թե ինչպես է վատնվում պետական բյուջեն:

Սա մեր իրականությունն է, այսօրվա հասարակության ու իշխանությունների դեմքն է, որից հրով լինի, սրով լինի, պետք է ազատվենք: Ձեռքերը ծալել, հուսահատվել՝ չկա»:

ՀՀ ԿԳ նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ դպրոցը քաղաքապետարանի վերահսկողության տակ է, և ճիշտ կլինի պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանից։ Ինչ վերաբերում է գործընթացի իրավաչափությանը, գրավոր բողոքին, որը կվիճարկեր ընտրության արդյունքը, նախարարությունը չի ստացել։ Ունեցած տեղեկատվությամբ՝ ընտրությունն անցել է գործող օրենքներին համապատասխան։

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով։ Խորհուրդն ընտրել է նրան, ում նպատակահարմար է գտել։ Դպրոցի երեք ներկայացուցիչներ դիմել են՝ լեզվի-գրականության, պատմության և մաթեմատիկայի մասնագետներ։ Խորհրդի բոլոր 8 անդամները օրենքի տառին համապատասխան միաձայն ընտրել են թիվ 27 դպրոցի նախկին տնօրենին։ «Որևէ խնդիր այստեղ չկա։ Չեմ կարծում, որ կարող ենք գուշակություններով հարց կարգավորել»,- հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում