Շոտլանդիայից 43-ամյա Մոհամեդ Աբադին դարձել է աշխարհում առաջին հիվանդը, ում բժիշկները տեղադրել են առնանդամի բիոնիկ պրոթեզ, հայտնում է vchaspik.ua-ն: Տղամարդն այն կորցրել էր դեռևս 6-ամյա հասակում, երբ ընկել էր բեռնատարի տակ:
Մոհամեդ Աբադը վերջին 3 տարիների ընթացքում տարել է նորարարական վիրահատություններ, ինչի արդյունքում նա ստացել է ամբողջովին գործող առնանդամ: Դրա մաշկը բժիշկները վերցրել են տղամարդու ձեռքից:
Այժմ Մոհամեդը երազում է երեխա ունենալ: Այդ իրադարձությունը նա համարում է իր կյանքի իսկական հրաշքը:









































