Մադրիդի «Ռեալ»-ը և «Վալենսիա»-ն համաձայնության են հասել Դենիս Չերիշևի տեղափոխության հարցում:
«Արքայական» ակումբը պատրաստ է բաց թողնել 24-ամյա ռուս կիսապաշտպանին՝ հետագայում տրանսֆերը հետ գնելու պայմանով: Նշվում է, որ վերջին խոսքի իրավունքը Դենիսինն է:
Չերիշը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Վիլյառեալ»-ում՝ մասնակցելով 26 խաղի, խփելով 4 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում:








































