Մակեդոնիայի առաջնության չորրորդ տուրում «Վարդար»-ը հյուրընկալել էր Սկոպյեի «Մետալուրգ»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը և թեկնածու Արտակ Դաշյանը մասնակցել են խաղին: Եզրային պաշտպանը խաղացել է առանց փոխարինման, իսկ մեր կիսապաշտպանը խաղի 58-րդ րոպեին լքել է խաղադաշտը:
Թիմը հաղթել է 1:0 հաշվով և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:








































