Վերջերս Բոստոնի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հաջողությամբ փորձարկել են ինովացիոն «կարթաձողերը», որոնք ստեղծված են նանոխողովակներից, և դրանց օգնությամբ հնարավոր է ուռուցքային հիվանդություն ունեցողների արյան միջից դուրս բերել քաղցկեղային բջիջները: Այս մասին հայտնում է informing.ru-ն:
Կենսատեխնոլոգների խոսքով՝ իրենց ստեղծած տեխնոլոգիայի իմաստն այն է, որ փորձարարական մկների վրա հատուկ մշակված տվիչներ են կպցնում, որոնք մշակվել են ածխածնային նանոխողովակներից, ինչը հնարավորություն է տալիս կրծողի մոտ հայտնաբերել սպիտակուցների, ինսուլինի մոլեկուլները, նաև դեֆորմացված, այսինքն՝ ուռուցքային բջիջները: Ստեղծված «կենսակարթաձողը» բռնում է դրանք՝ միաժամանակ ոչ մի կերպ չազդելով ո՛չ իմունիտետի համակարգի, ո՛չ ամբողջ օրգանիզմի վրա:
Բժիշկների խոսքով՝ մկների վրա արված փորձերը վատ հետևանքներ չեն ունեցել, իսկ տվիչները կատարել են բջիջների որոնման առաքելությունը:









































