Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հայտարարել է, որ դեմ չէ հանդես գալ հարձակման գծում, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Բոլորին հայտնի էր, թե ես ինչպես գլորեցի առաջին տարին «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Սակայն անցյալ մրցաշրջանում պատկերն այլ էր: Ցանկանում եմ շարունակել նույն ոգով:
Նշել եմ, որ պատրաստ եմ հանդես գալ այլ դիրքում հանուն ակումբի շահերի»,- հայտարարել է բելգիացի կիսապաշտպանը:





































