ԱՄՆ-ում վարորդների 69 տոկոսը բջջայինով խոսում է՝ գտնվելով մեքենայի ղեկին, ինչն արգելված է օրենսդրությամբ: Այս մասին ասվում է Հիվանդացության պրոֆիլակտիկայի և վերահսկողության ամերիկյան կենտրոնի (CDC) հաշվետվությունում, հայտնում է Digit.ru-ն:
Այդ ցուցանիշը եռակի գերազանցում է մեծ Բրիտանիայում ղեկին բջջայինով խոսողների թիվը (21 տոկոս): sms-հաղորդագրությունների ընթերցման պարագայում պատկերը նույնն է: Ղեկին հաղորդագրություններ է ընթերցում ամերիկացիների 31 տոկոսը, մինչդեռ այդ ցուցանիշը Իսպանիայում կազմում է 15 տոկոս:
Հետազոտողները նշում են, որ 25-44 տարեկան վարորդները զգալիորեն ավելի հաճախ են խոսում բջջայինով ու հաղորդագրություններ ընթերցում, քան 45-64 տարեկանները:
Հետազոտությունն անցկացվել է 2013-ի սկզբին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում: Հարցման է ենթարկվել 18-64 տարեկան ավելի քան 3000 վարորդ:








































