Tuesday, 23 06 2026
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով

Հանրապետության բոլոր ավագ դպրոցները համալրվել են նոր գույքով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 26-ին աշխատանքային այց է կատարել Երևանի թիվ 170 ավագ դպրոց, որը «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում համալրվել է դպրոցական նոր գույքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ողջ հանրապետության տարածքում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` գալիք ուսումնական տարին հավուր պատշաճի մեկնարկելու և երեխաների համար լավագույն պայմաններ ստեղծելու համար:

«Այսօր մեկնարկում է նոր ծրագիր, որով փորձում ենք արձագանքել այն դժգոհությանը, որն առաջացել է հնամաշ աշակերտական գույքի հետ կապված: Այդ նպատակով փորձել ենք նախևառաջ օգնել ավագ դպրոցներին, որտեղ գույքն ամենամաշվածն էր: Ներկայումս ՀԲ-ի աջակցությամբ գույք է ձեռք բերվել հանրապետության բոլոր ավագ դպրոցների համար: Քանի որ խնայողություն էր առաջացել գնումների գործընթացում, կկարողանանք գույք մատակարարել նաև այն միջնակարգ դպրոցներին, որոնց ավագ դասարանների աշակերտների թիվը 100 և ավելի է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ համաձայնություն է ձեռք բերվել մարզպետարանների և քաղաքապետարանների հետ` ավագ դպրոցների պիտանի գույքը տրամադրել դրա կարիքն ունեցող հանրապետության այլ դպրոցներին:

Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ շուտով ՀԲ-ի միջոցներով նույն դպրոցներին կմատակարարվի նաև համակարգչային տեխնիկա: «Համակարգչային սարքավորումներն այսօր անհրաժեշտ են ոչ միայն ինֆորմատիկա առարկայի համար. դրանք դարձել են ուսուցման միջավայր բոլոր առարկաների համար: Մենք ստեղծել ենք բավականին հարուստ էլեկտրոնային հայալեզու շտեմարան և այլ էլեկտրոնային ռեսուրսներ, որոնք հեշտացնում են ուսուցումն աշակերտների համար անգամ ամենաբարդ առարկաների գծով: Մենք նաև էլեկտրոնային նոր լաբորատորիաներ ենք ստեղծում ինչպես միջին, այնպես էլ ավագ դպրոցների համար` հիմնական բնագիտական առարկաների գծով: Դրանք շուտով հասանելի կլինեն հանրապետության բոլոր դպրոցներին: Մեր նպատակն է դպրոցում ուսուցումը դարձնել ավելի հետաքրքիր և ինտերակտիվ` նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Ինչ խոսք, էլեկտրոնային ռեսուրսները ժամանակակից և որակյալ կրթության կազմակերպման կարևորևորագույն մեթոդ են: Իհարկե, դեռ կան բազում չլուծված խնդիրներ: Սակայն պետք է արձանագրել, որ, օրինակ, եթե 2005 թվականին աշակերտ-համակարգիչ հարաբերակցությունը կազմում էր 40/1, այսօր այն արդեն 17/1 է, որը, իհարկե, քիչ է, բայց մենք ձգտում ենք անել առավելագույնը»,-ընդգծել է նախարարը:

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող թվով 106 ավագ դպրոցներին մատակարարվել է դպրոցական կահույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 634,8 մլն դրամ: Մասնավորապես, տրամադրվել է 11748 աշակերտական և 1768 ուսուցչական սեղան, 23496 աշակերտական և 2493 ուսուցչական աթոռ, ինչպես նաև 2048 գրապահարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում