Իսպանական «Վալենսիա»-ի հարձակվող Ալվարո Նեգրեդոն խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի` ֆրանսիական «Մոնակո»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մեր նպատակն էր դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Ուրախ ենք, որ կատարեցինք մեր առջև դրված առաջադրանքը: Կարևոր էր արագ գոլ խփել:
Արագ գոլը մեզ օգնեց մի փոքր հանգստանալ: Երկրորդ խաղակեսում «Մոնակո»-ն առաջ անցավ, սակայն մենք կարողացանք դիմադրել:
Գոլս նվիրում եմ ընտանիքիս, ընկերներիս և այն մարդկանց, ովքեր դժվար պահին ինձ հետ են եղել»,- հայտարարել է Նեգրեդոն:


































